Իրանից ընթացիկ տարվա ութ ամսվա ընթացքում 250 մլն. խմ. իրանական գազ է արտահանվել Հայաստան, մինչև տարեվերջ ենթադրվում է, որ գազի արտահանման ծավալը կհասնի 360 մլն. խմ-ի: Մոտավորապես նույն քանակի գազ էլ արտահանվել նաև նախորդ տարի:
Իրան-Հայաստան գազատարի կառուցման վերաբերյալ առաջին համաձայնագիրը ստորագրվել է 1992թ., 1995թ. լրացումներ են կատարվել: 2007թ. գազամուղի շահագործումից հետո «գազ էլեկտրաէներգիայի դիմաց» ձևաչափով իրանական գազի լիարժեք արտահանումը սկսվել է իրականացվել 2009թ.:
2018թ. երրորդ էլեկտրահաղորդման գծի լիարժեք շահագործումից հետո նախատեսվում է երեք անգամ մեծացնել իրանական գազի ներկրման ծավալները:
Իրանում գազի արտադրության և սպառման օրական ծավալը կազմում է 700 մլն. խմ.: Իրանի քաղաքային շրջանների բնակչության 97 տոկոսն է օգտվում կապույտ վառելիքից, որը կազմում է շուրջ 16 մլն. բաժանորդ, իսկ գյուղական վայրերում՝ 4 մլն. բաժանորդ, այսինքն՝ գյուղաբնակ բնակչության 67 տոկոսը:
Իրանը նախատեսում է մինչև 2025թ. գազի օրական արտադրության ծավալը հասցնել 1 մլրդ. 200 մլն. խմ.-ի: Բացի Հայաստանից՝ Իրանը գազ է արտահանում նաև Թուրքիա՝ օրական 30 մլն. խմ. ծավալով: