Հայաստան-Եվրամիություն շրջանակային համաձայնագրի կնքումը կրկին ջրի երես հանեց մեր քաղաքագիտական շրջանակների անկատարությունը:

Մարդիկ, ովքեր վստահորեն կուրծք էին ծեծում, որ համաձայնագիրը չի կնքվելու, նույն տոնայնությամբ այսօր խոսում են արդեն իսկ գրանցված փաստի մասին՝ առանց ակնարկ անգամ անելու իրենց սխալ կանխատեսմանը:

Իսկ ահա այդ խմբի էլ բեթար շրջանակներն, ովքեր վստահ էին՝ համաձայնագիրը չի կնքվելու, այսօր նույն վստահությամբ պնդում են, որ այն առ ոչինչ է ՀՀ զարգացման համար:

Համաձայնագիրն այսուհետ փաստ է, և մի շարք դրույթներ ևս փաստում են՝ զարգացում լինելու է։

Ինքնակրթվե՛ք...