Այս համաձայնագրի ոչ պաշտոնական թարգմանությանն եմ ծանոթանում: Այն բավականին հայանպաստ կամ , ավելի շուտ, մեզ ձեռնտու համաձայնագիր է:

 

Պարզապես մնում է մենք կարողանանք դրանից օգտվել, այն դառնա նաև ներքին սպառման համար պիտանի , այլ ոչ թե միայն արտաքին սպառման համար: Եթե թվում է, թե մենք չենք կարող և՛ Եվրոպայի հետ լավ հարաբերություններ ունենալ, և՛ Ռուսաստանի, և՛ Արևումտքի, ապա շնորհավորում եմ, ինքներս մեզ համար ավելացնում ենք թշնամիներ, կամ գոնե Հայաստանի լավը չկամեցողներ: Համաձայնագիրը այնքանով է մեզ ձեռնտու, որ այն չի խանգարում մեր կողմից ստորագրված համաձայնագրերին, ավելին, գալիս է լրացնելու բացը, որը գոյություն ունի: Իսկ այդ բացի մասին անպայման կխոսեմ, երբ լրիվ վերջացնեմ համաձայնագրի ուսումնասիրությունը:

 


Իսկ վերջում միայն կասեմ, որ ցանկացած պայմանագիր, համաձայանագիր և հուշագիր լավն է, եթե այն իրական կյանքում գործում է, այլ ոչ թե դառնում պարզապես հերթական ստորագրած թուղթը:
Քիչ մնաց մոռանայի, էտ անբարո բարքերը, որոնք վերագրվում են միայն Եվրոպային, ամենուր էլ կան, ավելի խորը տարածված են հենց մեզ հարևան, բայց ոչ բարեկամ երկու երկրում: Պարզապես մենք վատը չպետք է բերենք Հայաստան թե՛ Եվրոպայից, թե՛ Ռուսաստանից, և թե՛ Արևմուտքից, պարզապես միայն ու միայն լավը բերենք ու վատի համար դուռը շրխկոցով փակենք: