Վարչապետ Կարեն Կարապետյանն արձագանքել է նոյեմբերի 24-ին, Բրյուսելում ՀՀ-ԵՄ գործընկերության համաձայնագրի ստորագրմանը, վարչապետը, մասնավորապես, ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրումը Եվրամիության հետ շատ կարևոր իրադարձություն է Հայաստանի համար, որն իրականություն դարձնելու համար տարվել է ամենօրյա մանրակրկիտ աշխատանք։
Այս համաձայնագիրը վստահաբար որակական նոր մակարդակի կհասցնի Հայաստանի գործակցությունը ԵՄ-ի և անդամ երկրների հետ»: