Րոպեներ առաջ Լեհաստանի Սեյմը 435 կողմ ձայներով, միաձայն, ընդունեց հայ համայնքին առնչվող բանաձեւ։ Բանաձեւում Լեհաստանի Սեյմը նշելով Կազիմիր Մեծ թագավորի կողմից Լեհաստանում հայ համայնքին շնորհված արտոնությունների 650-ամյակը իր երախտիքն է հայտնում հայ համայնքին՝ Լեհաստանի պատմության մեջ ունեցած մեծ դերակատարության համար։ Բանաձեւն ընդունվել է Սեյմի պատգամավորների ոտնկայս ծափահարություններով։

 


Քվեարկությունը տեղի է ունեցել Լեհաստանում ՀՀ դեսպան Էդգար Ղազարյանի եւ հայ համայնքի ներկայացուցիչների ներկայությամբ։
Հիշեցնեմ, որ ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի գլխավորած պատվիրակության ներկայությամբ այդպիսի բանաձեւ էր ընդունել նաեւ Լեհաստանի Սենատը։

 

Հ.Գ. քիչ է լինում, որ Լեհաստանի Սեյմի բանաձեւն ընդունվում է միաձայն։