Կարող ենք ասել, որ համաձայնագրի ստորագրման հարցում Ռուսաստանի 'չեզոքությունը' ինչ-որ առումով նաև Մոսկվայի կիրառած 'փափուկ ուժ'-ի դիվանագիտական քայլ էր, որը կարող է, որպես հաղթաթուղթ, օգտագործվել Հայաստանի հետ հետագա հարաբերություններում.
Այս քայլով ռուսական կողմը թերևս մասամբ կլուծի այդ թվում և հայաստանյան հասարակական ընկալումներում վերջերս զարգացող հակառուսական տրամադրությունները. Համաձայնագրի ստորագրումով հայկական կողմը հնարավորություն կարող է ունենալ հնարավորինս դիվերսիֆիկացնելու իր արտաքին քաղաքականությունը, սակայն միևնույն ժամանակ ինչ-որ առումով համաձայնագրի ստորագրմամբ Մոսկվան առավել անկաշկանդ կարող է ներկայանալ ռուս - հայկական հարաբերություններում.
Կարևոր է հստակեցնել ևս մեկ կարևոր հանգամանք, այն է' ԵՄ-ի հետ
համապարփակ համաձայնագրի ստորագրումը հայաստանյան հասարակական շրջանականերում բավական մեծ ոգևորությամբ ընկալվեց, ինչը հատկապես դրսևորվեց սոցիալական ցանցերում. Կարծում եմ, այս ոգևորությունը մասամբ սուբյեկտիվ հարթությունում է և դրսևորվում է հասարակական այն շրջանակներում, որոնք այս համաձայնագրի ստորագրմամբ եվրոպական դրամաշնորհային ծրագրերի ու նախաձեռնությունների անհամեմատ խոշոր ներհոսքի հստակ ակնկալիքներ ունեն.