Ռուսաստանը կարծես թե բավականին հանգիստ է ընդունում, որ Հայաստանն ԵՄ-ի հետ ստորագրում է համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին համաձայնագիրը։

 

Չի բացառվում, որ այդ համաձայնագիրը ստորագրվում է Ռուսաստանի լուռ համաձայնությամբ, քանզի, հաշվի առնելով, որ Ռուսաստանի հանդեպ առկա են տնտեսական պատժամիջոցներ, Հայաստանը կարող է դառնալ տարանցիկ երկիր, որտեղից եվրոպական ապրանքները կհայտնվեն Ռուսաստանում։