Չարժե «հույսեր» կապել պարոն Լավրովի այն պնդման հետ, ըստ որի հակամարտության կարգավորումը շուտափույթ լուծում չունի' նրա ասածն ամենևին էլ չի նշանակում, որ ստատուս քվոն կպահպանվի նույնքան տևական ժամանակ: Հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացն, իսկապես, կարող է շատ երկար տևել, բայցև անգամ դրանով հանդերձ, չհանգեցնել կայուն ու տևական խաղաղության հաստատմանը:
Այդ գործընթացի շրջանակներում կարող են մեր շահերը ոտնահարող գործողություններ նախաձեռնվել, որոնք ուղղված կլինեն մինչ 2016-ի ապրիլը գոյություն ունեցած ստատուս քվոյի հետագա մսխմանը: Այնպես որ թող մեր պատասխանատուներն ու բանակցողները պարոն Լավրովի ասածներն որպես այս հարցում սեփական անգործության և նոր բանակցային մոտեցումների մշակաման ու ներդրման պահանջից հրաժարվելու համար տրված բավարար երաշխիք կամ ինդուլգենցիա չհամարեն:
Արման Մելիքյան