Սաուդյան Արաբիան ներկայացրել է Լիբանանի վարչապետի հրաժարականի վերաբերյալ սեփական «կոնսպերատիվ» վարկածը: Ըստ սաուդական «Ալ-Վատան» օրաթերթի հրապարակման՝ Կատարը 75,2 մլն ռիալ (20 մլն դոլար) «կաշառք» է տվել Լիբանանի նախագահ Միշել Աունին` լիբանանյան «Հիզբալլահ» շիայական արմատական կազմակերպությանն՝ ընդդեմ Սաուդյան Արաբիայի, աջակցության պայմանով:

Երկու պարկ դրամով «Կաշառքը» առձեռն Լիբանանի նախագահին նրա իսկ նստավայրում է փոխանցվել Կատարի ներկայացուցչի կողմից, որպեսզի դրամական փոխանցման ուղին հնարավոր չլինի բացահայտել:
Այդ մասին տեղեկացել է երկրի վարչապետ Սաադ ալ-Հարիրին, ով մեկնել է Ալ-Ռիադ և բարեկամ սաուդյան իշխանությունների հետ բանակցություններից հետո հայտարարել հրաժարականի մասին:

Ինչ խոսք, հետաքրքիր վարկած է, հատկապես երբ դրանով միաժամանակ թիրախավորվում են սաուդների միաժամանակ երկու հակառակորդները՝ Կատարն ու «Հիզբալլահը», հետևաբար նաև Իրանը, մինչդեռ նույն ներլիբանանյան գործընթացներն են ստվերում դրա արժանահավատությունը, մասնավորապես՝ այն իրողությունը, որ վարչապետ Ալ-Հարիրին հրաժարվել է հրաժարականի դիմումից հենց նախագահ Աունի հետ հանդիպումից հետո:

Արմեն Պետրոսյան