Ադրբեջանի Նախիջևանի զորամասերից մեկի զինծառայող Ռաուլ Աֆսար օղլու Ռահիմովի ( Raul Əfsər oğlu Rəhimov ) ծնողները դիմելով Ադրբեջանի գլխավոր դատախազ Զաքիր Գարալովին հայտնել են, որ իրականում իրենց որդին ինքնասպանության փորձ չի կատարել՝ այլ դաժան ծեծի է ենթարկվել համածառայակիցների կողմից, որից հետո նույն զինծառայողները նրան նետել են 3-րդ հարկից։
Չնայած նրան, որ Ալիևն ու Հասանովը սիրում են ցուցադրել իրենց «նախիջևանյան մուսկուլները»՝ տարբեր տեսակի զորավարժությունների և զորահանդեսների միջոցով , այնուամենայնիվ, վիճակագրությունը ցույց է տալիս, որ միջանձնային հարաբերությունների հետևանքով կատարված սպանությունների և ինքնասպանությունների մեծ մասը կատարվում են Նախիջևանում տեղակայված առանձին համազորային բանակում։ Դրանք նույնպես թաքցվում են Ադրբեջանի պաշտպանության նախարարության կողմից։
Այսօր հայտնի է դարձել, որ Նախիջևանի ստորաբաժանումներից մեկում, ադրբեջանական բանակի սպաներից մեկը կոտորելով դիրքի ողջ անձնակազմը դիմել է փախուստի։ Վերջինիս դիակը հայտնաբերվել է ՀՀ պետական սահմանի հարավ-արևմտյան հատվածում տեղակայված մարտական դիրքերից մեկի դիմաց` միջդիրքային տարածքում։
Հ..Գ..Սեպտեմբերի 27-ին՝ Նախիջևանի առանձին համազորային բանակի՝ Ջուլֆայի շրջանում տեղակայված զորամասերից մեկի զինծառայող Բահրուզ Ջալիլբեյլին սպանելով համածառայակիցներ՝ Նահիդ Աբբասովին, Էլվին Շերիֆլիին և Վյուսալ Աղաևին՝ դիմել է փախուստի ։