Հայերն ու վրացիները հազարավոր տարիներ ապրել են կողք կողքի և հարևանություն արել, և այդ հանգամանքը շեշտում է ամեն առիթով, բայց այդ գնահատականը ճիշտ է միայն կենցաղային կամ ժողովրդական հարթության վրա: Իրականում հարաբերությունների խորություն չկա, որի հիմքի վրա էլ պիտի զարգանան երկկողմ հարաբերությունները:

Հայաստանը բավական կարևոր նշանակություն ունի Վրաստանի համար՝ հաշվի առնելով Հայաստանի սերտ քաղաքական և տնտեսական հարաբերությունները Ռուսաստանի հետ և քաղաքական բարձր մակարդակի հարաբերությունները ու աշխարհագրական կապը օրեցօր հզորացող Իրանի հետ:

Հայ-վրացական ապրանքաշրջանառության ծավալը, ավելի փոքր է, քան Հայաստանի և Իրանի միջև ապրանքաշրջանառությունը: Պետք է փաստենք, որ Թուրքիայի և Ադրբեջանի կողմից տնտեսական շրջափակման պայմաններում հայ-վրացական սահմանը, հայ-իրանական սահմանի հետ միասին, փաստացի արտաքին աշխարհի հետ ցամաքային կապ պահպանելու միակ ուղին է: Երկկողմանի տնտեսական համագործակցությունը մինչ այժմ հիմնականում կենտրոնացած է եղել էներգետիկայի և տրանսպորտի ոլորտների վրա: Երկու պետությունների տնտեսական համագործակցությունն առավել զարգացնելու նպատակով ստեղծվել է միջկառավարական տնտեսական հանձնաժողով:

Հայաստանի և Վրաստանի առջև ծառացած մարտահրավերները և ռազմավարական, կենսական շահերի ընդհանրությունը միանգամայն այլ որակի հարաբերություններ են պահանջում: Հաշվի առնելով Հայաստանի ռազմավարական փակուղին Երևանն ավելի նախաձեռնող պետք է լինի: Քանի Արեւմուտքը, ՆԱՏՕ-ն դեռ չունեն ռազմավարություն, թե ինչպես վարվեն Հարավային Կովկասում, և բավարարվում են միայն գործընթացները կառավարելիության հունի մեջ պահելով, Վրաստանը կարողացել է բարիդրացիական հարաբերություններ հաստատելով Բաքվի և Անկարայի հետ՝ գտնել ընդհանուր տնտեսական շահ և առաջնորդվել դրանով:

«Վարդերի հեղափոխությունից» հետո Վրաստանի քաղաքական կուրսն ընգրկված դարձավ պրոեվրոպական, նախագահ Միխայիլ Սահակաշվիլու քաղաքական նկրտումները Վրաստանին եվրոպական ընտանիքում ինտեգրելն էր: Այս գործընթացը խոացված ընթացք ստացավ 2007-ից: ՌԴ աշխարհաքաղաքական պլաններում չմտնող այս գործընթացն ունեցավ կոշտ հետևանք. 2008-ի օգոստոսի 8-ին մեկնարկեց Աբխազիայի և Օսիայի պատերազմները: Այդ փուլը վրացական կողմի համար ցավոտ եղավ' նախ կորցրեց տարածք, միաժամանակ ամբողջովին դուրս մղվեց ռուսական շուկայից' դադարեցվեցին դիվանագիտական հարաբերությունները:

Վիլնյուսյան գագաթնաժողովից առաջ'2013-ին, Հայաստանը և Վրաստանն ունեին մեկնարկային հավասար պայմաններ: Իսկ արդեն 2014թ, հունիսի 27-ին Վրաստանը, Մոլդովան և Ուկրաինան Բրյուսելում ստորագրեցին Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագիրը:

Աստեղ անդրադառնանք մի կարևոր հանգամանքի. Վրաստանի այս քաղաքականության ֆոնին ռուսական կողմի համար էական նշաակություն ունի որ թե Ասոցացման համաձայնագրի փաստը, այլ դեպի ՆԱՏՕ վրացական կողմնորոշումը: Անգամ ՌԴ վարչապետ Մեդվեևը բացահայտ հայտարարել էր, որ ՌԴ-ն այս գործընթացում կարևորում է անվտանգության խնդիրները (Հարավկովկասյան տարածաշրջանում ՆԱՏՕ-ի ներկայությունը ՌԴ համար անթույլատրելի է, քանի որ նա չունի նորմալ հակակշիռ' Գյումիում տեղակայված 102-րդ ռազմաբազան միակն է, եթե հաշվի առնենք, որ Գաբալայից ռուսական զորքերը տարահանվեցին):

Ներկայումս վրացական իշխանությունները ռուսական կողմի հետ վարում են չափավոր քաղաքականություն, և կոշտ դիրքորոշումներում որոշակի «ձնհալ» է նկատվում: Արդեն վերականգնվել են երկու կողմերի միջև դիվանագիտական հարաբերությունները, իսկ տնտեսական համգործակցության որոշակի վերանայումներ են առկա: Անգամ ՌԴ-ն վերջին օրերին խոսում էր վրացական շուկայում որոշակի ներդրումներ կատարելու մասին:

Հարկ է ընդգծել, որ Վրաստանը տրանզիտային շատ կարևոր նշանակություն ունի, տարածաշրջանային ռազմավարական ծրագրերի իրականացման համար, փայլուն օրինակը Հյուսիս-Հարավ ճանապարհը: Պետք է նշել, որ այդ տրանզիտից Ադրբեջանին ու Թուրքիային առավել հաճախ է հաջողվում ներգրավել տարածաշրջանային ծրագրերի մեջ' օրինակ Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղը կամ Բաքու-Թբիլիս-Կարս երկաթգիծը: Այս առումով ՀՀ-ն պասիվ ոչ ագրեսիվ քաղաքականություն է վարում. անհրաժեշտ է զարգացնել Իրան-ՀՀ-Վրաստան երկաթգիծը:

Առաջիկա ՀՀ-ԵՄ համաձայնագիրը ըստ էության հնարավոր է, նոր լիցք ու որակ հաղորդեի նաև երկու պատմական հարևանների հարաբերությունների էլ ավելի ընդլայնմանը: