Սահմանամերձ Բաղանիս գյուղում միջնադարյան ժամանակներից հայտնի Հարսնաքար սարի գագաթի սրբատեղիի խաչը (ծովի մակարդակից գտնվում է 1200 մ բարձրության վրա) կրկին կլուսավորվի գիշերային ժամերին: Աշխատանքները իրականացվել են համայնքի միջոցներով: Նշեմ, որ սրբատեղին պարզ տեսանելի է ադրբեջանական դիրքերից:
Հ.Գ. Ես քրիստոնեությունն ընդունում եմ այնքանով, որքանով այն ծառայում է իմ ազգին:
Նարեկ Սահակյան