Օրեր առաջ միտք էի հայտնել, որ հայ-ամերիկյան հարաբերությունների այսօրվա մակարդակն ամենացածրն է վերջին 25 տարիների ընթացքում։ Նաեւ կարծիք էի հայտնել, որ դա առավելապես համակարգային եւ առաջնահերթությունների խնդիր է եւ պայմանավորված չէ անձերով։ Սա մեղադրանք չէր եւ ոչ թե քաղաքական, այլ գիտական գնահատական էր՝ հիմնված իմ կողմից արված ուսումնասիրությունների վրա։ Բնականաբար, եղան անհամաձայնություններ կարծիքիս հետ, այդ իսկ պատճառով էլ փորձեցի հիմնավորել ասածս փաստերով։ Եվ այսպես՝ ուղիղ մեկ տարի առաջ ԱՄՆ նախագահ ընտրվեց Դոնալդ Թրամփը, ով իր առաջնահերթություններն ու օրակարգը բերեց քաղաքականություն։ Այդ օրվանից մինչ օրս ՀՀ-ԱՄՆ բարձր մակարդակի որեւէ հանդիպում չի եղել։


Ո՛չ նախագահների, ո՛չ փոխնախագահ-վարչապետ, ո՛չ ԱԳ նախարար-պետքարտուղար, ո՛չ ՊՆ-Պենտագոն, ո՛չ ֆինանսների նախարար-գանձապետական դեպարտամենտի ղեկավար եւ այլն։ Եղել է ԱԳ նախարար-պետքարտուղար հեռախոսազրույց, Նալբանդյանը շնորհավորել է Թիլերսոնին նշանակումից օրեր անց։

Կից նյութն՝ այստեղ։