Չեխիայի նախագահ Միլոս Զեմանի հանդիպումը բավական ցցուն կերպով ցույց է տալիս Ռուսաստանի կարևորությունը ԵՄ շատ երկրների համար: Պուտինի հետ Սոչիում տեղի ունեցած հանդիպման ժամանակ Զեմանը բավական ուշագրավ հայտարարություն է արել, նշելով որ Ռուսաստանը Չեխիայի համար տասը անգամ ավելի կարևոր է քան Ֆրանսիան: Զեմանը խոսել է նաև փոխադարձ պատժամիջոցների մասին, ինչը, ըստ էության, լուրջ տնտեսական վնասներ է հասցնում Չեխիային:
Արևելյան Եվրոպայի այս պետության ղեկավարը Ռուսաստան է այցելել 140 գործարարի հետ, այն դեպքում երբ Ֆրանսիա կատարած իր այցի ժամանակ նրան ուղեկցում էր 14 գործարար: Զեմանը բացի պատժամիջոցների վերացումից Ռուսաստանին աջակցում է նաև Ղրիմի հարցում: Սա ցույց է տալիս, որ ԵՄ-ը դիրքորոշումը Ռուսաստանի հանդեպ ներկայացվածի պես միասնական չէ:
Գրիշա Աղաջանյան