Քանի որ արդեն ռուսական հեռուստաալիքի տնօրինությունը ներողություն է խնդրել ՌԴ-ում ՀՀ դեսպանից իրենց աշխատակցի մեղմ ասած վատ պահվածքի համար կարելի է նաև տեղի ունեցածը այլ անկյունից նայել:
Այդպես էլ չկարողացա հասկանալ, թե որոշ հայեր ինչու Ռուսաստանի ու ՀՀԿ-ի անձնական հարաբերությունները սփռեցին ամբողջ հայ ազգի վրա: Ինքս անձամբ մի քանի անգամ դիտեցի տեսանյութը սակայն պարզ հասկացվում էր, որ շրթունքները վատ կոսմետոլոգի մոտ փչած տիկնոջ բերանով ռուսական կողմը ուղիղ հարված էր հասցնում ՀՀԿ-ին, այլ ոչ թե ամբողջ հայ ժողովրդին: Սա չնայած չխանգարեց մարդկանց, որ դա համարեն համազգային վիրավորանք: Անկախ նրանից, թե կուսակցությունը երկրում ինչ հեղինակություն ունի նման գռեհիկ պահվածքը ոչ մեկին հաճելի չէր, սակայն երբ ակտիվ հանրապետականները չէին շտապում իրենց վրա շպրտած ցեղը մաքրեն , ապա շարքային քաղաքացին կարող էր միայն լուռ հետևեր այդ գործընթացին:
Չգիտեմ պայմանավորված էր, թե ոչ սակայն ռուսական հեռուսատաալիքով կոնկրետ ադրբեջանական ոճով քարոզչություն էր արվում: Իմ հիշելով առաջինը ադրբեջանական կողմն է ՀՀԿ-ի գերբի վրայի արծվի դիրքի և ձևի վրա կենտրոնացել:
Չնայած նման վերաբերմունքի հիմքը դրել են հենց հանրապետականները, ովքեր ամեն մի «Ճ» դասի ռուս պաշտոնյայի այնպես են գլխներին դրել ու ման տվել, որ սրանք էլ իրենց հետ նման կերպ են վարվել: Լավա, այս անգամ ժողովրդի վրա մեղքը չեն գցել:
Աշոտ Ասատրյան