Իսլամական պետությունը ընդլայնում է իր ազդեցությունը Աֆղանստանում և Պակիստանում:
Իսլամականների կողմից այս հատվածում հայտարարված Խորասանի վիլայեթը ակտիվորեն ներքաշված է ջիհադական պայքարի մեջ, իսկ եթե սրան ավելացնենք այն, որ աֆղանապակիստանյան սահմանին թաքնված ալ-Կաիդա-ի առաջնորդ Այման ազ-Զաուահիրին իր վերջին տեսաուղերձում մեղադրում է ԱՄՆ-ին Իսլամական պետության հետ համագործակցության մեջ, ապա պարզա է դառնում, որ համենայն դեպս իսլամականների շրջանում այս հատվածում սպասվում են թեժ բախումներ:
Իսլամական պետության տարածած տեսագրությունում հերթական Շեյխ Աբդ ալ-Հասիբ ռազմական ճամբարն է, որտեղ լեռնային, ձմեռային պայմաններում ռազմական պատրաստություն են անցնում իսլամականները: