Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Կառավարությունը մշակել, հավանություն է տվել ու որոշել է ուղարկել ԱԺ «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» նոր օրենքի նախագիծը՝ հերթական անգամ անտեսելով մասնագիտացված հասարակական կազմակերպությունների կարծիքներն ու առաջարկությունները եւ որեւէ քննարկում չանցկացնելով նրանց հետ։ Մինչդեռ՝ այս օրինագծում փորձ չի կատարվում լուծելու այն բազմաթիվ հիմնախնդիրները, որոնց մասին խոսել ենք տարիներ շարունակ։ Այսօր մենք գործընկեր կազմակերպությունների հետ համատեղ հայտարարությամբ հանդես կգանք այս առիթով»։