Արցախյան տարածքների անվերապահ հանձնումը նախատեսող ներկայիս բանակցային օրակարգի տրամաբանությունն ասում է, որ միանգամայն անիմաստ է բանակցել շփման գծում անվտանգության և միջադեպերի հետաքննման մեխանիզմների ներդրման մասին այն դեպքում, եթե այդ շփման գիծը մոտ ապագայում պետք է շատ լուրջ փոփոխության ենթարկվի:

 

Այսինքն նշված մեխանիզմների ներդրումն իրեն կարող է արդարացնել միայն այն դեպքում, երբ այդ շփման գիծն արդեն իսկ փոփոխվել է ու այլևս տևական ժամանակ չի փոփոխվելու:

 

Հետևաբար հայ-ադրբեջանական առաջիկա բանակցային կոնտակտների ժամանակ խոսքը կարող է գնալ այն մասին, թե երբ և ինչ հաջորդականությամբ են հակառակորդին հանձնվելու այս կամ այն տարածքներն, ինչի արդյունքում աստիճանաբար կձևավորվի նոր շփման գիծը, որի երկայնքով էլ, հանձնմանը զուգահեռ, կներդրվեն անվտանգության ապահովման ու միջադեպերի հետաքննման այսքան ժամանակ չարչրկվող մեխանիզմները: