Կարճ, կոնկրետ և հանգամանալից…
1. Հավանո՞ւմ ես, ասա:
2. Չե՞ս հավանում, ասա:
3. Ինչ-որ մեկին կարոտե՞լ ես, կանչիր:
4. Հասկանալի չէ՞, հարցրու:
5. Ուզո՞ւմ ես հանդիպել, հրավիրիր:
6. Ինչ-որ բա՞ն ես ուզում, խնդրիր:
7. Երբեք մի՛ վիճիր:
8. Ուզո՞ւմ ես հասկանալի լինել, բացատրիր:
9. Եթե մեղավոր ես, միանգամից ասա դրա մասին և մի փնտրիր արդարացում քեզ համար:
10. Միշտ հիշիր, որ ամեն մարդ իր ճիշտն ունի, և այն հաճախ չի համընկնում քոնի հետ:
11. Մի՛ շփվիր վատ մարդկանց հետ:
12. Կյանքում գլխավորը սերն է, իսկ մնացածը` ունայնություն:
13. Մարդու պրոբլեմները գտնվում են միայն իր գլխում:
14. Շրջապատող աշխարհը ո՛չ չար է, ո՛չ էլ բարի. նրա համար միևնույնն է՝ դու կաս, թե ոչ:
15. Աշխատիր հաճույք ստանալ յուրաքանչյուր իրադարձությունից:
16. Միշտ հիշիր, որ այսպիսի այլ կյանք դու չես ունենալու:
17. Մի՛ եղիր անտանելի:
18. Հիշիր, որ դու ոչ մեկին ոչինչ պարտք չես:
19. Հիշիր, որ քեզ ոչ ոք ոչինչ պարտք չէ:
20. Մի ափսոսա ո՛չ ժամանակ, ո՛չ էլ գումար աշխարհը ճանաչելու հաճույքի համար:
Շարունակությունն՝ այստեղ