Ինչպես հայտնի է, ԱՄՆ 48 նահանգները պաշտոնապես ճանաչել են Հայոց Եղեռնը: Մնացել են երկուսը՝ Ալաբաման եւ հարեւան Միսիսփին: Ինչու՞ հատկապես Ալաբամա: Հարավային այս նահանգը հայտնի է գերպահպանողական տրամադրություններով, իսկ եթե իրերն անվանենք իրենց անուններով՝ ռասիզմով եւ կրոնամոլությամբ: 60-ականներին հենց այստեղ էին բռնկվել խայտառակ ջարդերը սեւամորթ ամերիկացիների դեմ, որին ԱՄՆ կառավարությունը պատասխանեց կոշտ ուժով:

 

Այդ տարիներին նախագահ Ջոն Քեննեդին մեկ հազար զինվոր ուղարկեց Բիրմինգեմի հանրակրթական դպրոց հինգ սեւամորթ երեխաներին հատուկ ուղեկեցելու համար, ինչին դեմ էին տխրահռչակ Կու-Կլուքս-Կլանի հետեւորդները, որոնց թիվը հատկապես մեծ է ստրկատիրության նախկին կենտրոններ հանդիսացող Ալաբամա եւ Միսիսիփի նահանգներում: Հենց այս օրերին Ալաբաման կրկին ցնցում է ԱՄՆ-ը, ընտրողների երկու-երրորդով աջակցելով Կոնգրեսի թեկնածու հանրապետական Ռոն Մուռին, ում մեղադրում են անչափահասների հանդեպ բազմաթիվ սեռական ոտնձգությունների համար:

 

Այսպիսին է Ալաբաման՝ այլատյաց, սեւամորթներին ատող, կրոնապաշտ, կանանց ու երեխաների իրավունքները մերժող, ստրկատիրությանը հակված հարավային նահանգ: Սա ոչ մի բան ձեզ չի՞ հիշեցնում: Զավեշտալի է, որ հայերի մի ստվար զանգվածի մտածելակերպը կրող այս նահանգը վերջինն է, որ չի ճանաչում Հայոց Եղեռնը: Այսինքն ճանաչում ու հարգում է այլոց սպանելու, բռնաբարելու, աքսորելու Թուրքիայի իրավունքը: