Ֆրանսիայում սկսվել է նոր օրինագծի մշակումը, համաձայն որի՝ երկրում իջեցվում է, այսպես կոչված, համաձայնության տարիքը։ Եթե այսօր այն 15 է, ապա օրենքի ընդունման դեպքում այն կկազմի 13։
Այդպիսի որոշում Ֆրանսիայի իշանությունները կայացրին սկանդալային դատական գործընթացից հետո։ Այս տարվա սեպտեմբերին դատախազությունը հրաժարվեց բռնաբարություն որակել 28-ամյա տղամարդու և 11-ամյա աղջկա սեռական կապը։
Հետաքննության արդյունքում պարզվեց, որ մանկապիղծն աղջնակին իր տուն է տարել՝ խոստանալով համբուրվել սովորեցնել։ Աղջկա ընտանիքը փորձում էր ապացուցել, որ երեխան վախից պարալիզացվել է և չի կարողացել դիմադրել։
Բայց դատախազությունը որոշեց, որ այդ դեպքում մանկապիղծի հանդեպ չի կարող կիրառվել «բռնաբարություն» հոդվածը, քանի որ, իբրև թե, աղջնակը սեփական կամքով է սեռական հարաբերությունների մեջ մտել։ Արդյունքում մանկապիղծին կդատեն միայն «անչափահասի հանդեպ սեռական ոտնձգություն» հոդվածով։
Օրենքի ուժի մեջ մտնելու դեպքում ցանկացած սեռական հարաբերություն, որը կլինի 13 տարին չլրացած անձի հետ, կորակվի որպես հանցագործություն։