Տարկետման իրավունքի վերացման դեմ միջոցառումը իր բովանդակությամբ գուցե հետաքրքիր ընթացք չապահովեց շարժման ձևավորևման ,ընթացքի ու ավարտի ազդարարման առումով,սակայն մեծապես նպաստեց իշխանության վերնախավում տեղի ունեցող վերադասավորումները հասկանալու համար։ Ի տրաբերություն նախորդ քաղաքացիական միջոցառումների՝ (էլեկտրիկ Երևան, ԴԵմ եմ, 100 դրամի պայքար),այս միջոցառման հրապարակային մասը շատ ավելի շուտ ավարտվեց,ազդարարելով պայքարի երկրորդ՝ կլոր սեղանի շուրջ քննարկումների փուլը։ անշուշտ,այստեղ շանսերը շատ ավելի քիչ են իշխանությունից զիջումներ կորզելու,սակայն դեռ հնարավոր են։ Դե իսկ ինչ մնում է իշխանության մեջ ընթացող վերադասավորումներին,ապա այստեղ պետք է հաշվի առնել,որ նորից ի տարբերություն նախորդ միջոցառումների, տարկետման վերացման դեմ պայքարը միակ միջոցառումը չէր որ տեղի էր ունենում երկրում։

 

Զուգահեռաբար Առինջ մոլի ներկայացուցիչները Ազգային ժողովի դիմաց բողոքում էին ՊԵԿ-ից ու Վարչապետից, իրենց նկատմամբ հարկային տեռոր իրականացնելու մեջ։ Ըստ նրանց, հարկային մարմինները փորձում են տնտեսվարող սուբյկետներից հարկել շատ ավելին,քան օրենքով նախատեսված է։ Առինջ մոլը,ինչպես գիտենք պատկանում է Գագիկ Ծառուկյանին,իսկ քաղաքական երկրորդ ուժի հարաբերությունները առհասարակ ՀՀ կառավարության հետ մեղմ ասած ամենալավերից չեն։ Այստեղ խնդիր ունենք ինչպես տեսնում եք չորս սուբյկետների առճակատման հետ,որտեղ ամեն մեկը իր չափով պայքար է մղում իշխանության ներակայացուցիչների դեմ։ Ուսանողությունը՝ ՊՆ վիգեն Սարգսյանի դեմ, իսկ Ծառուկյան դաշիքնը՝ վարչապետի։

 

Դեպքերից առաջ անցնելով ասենք,որ հավաքական Առումով ուսանողությունը իհարկե իշխանության դեմ պայքարում ռեսուրսների անհավասարության պատճառով նահանջեց,սակայն անձնամբ Վիգեն Սարգսյանի համար առաջացրեց բազում դծվարություններ։ այնքան,որ հարկ եղավ ԱԺ-ում երկրորդ ընթերցմամբ օրենքը հաստատելու ժամանակ նրան երկրից մեկուսացնել,որպեսզի երկրորդ հանդիպում տեղի չունենա ուսանողների հետ։ Առաջին հանդիպման ժամանակ,ընդ որում դրան ներկա էր նաև վարչապետը, Վիգեն Սարգսյանը հանրային շփման մեջ մեղմ ասած ցույց չտվեց այն ճկունությունը որը նրանից սպասում էին, կամ սովոր էին տեսնել, փոխարենը ակնհայտ ջղաձգվելով,տեղ-տեղ քամահրանքով խոսեով ուսանողների հետ Սարգսյանը ցույց տվեց,որ ակնհայտորեն չի տիրապետում հանրային տրամադրությունների իրական պատկերին։ Ծառուկյան դաշիքի դեպքում քննադատության թիրախ դարձած կարեն կարապետյանը շատ ավելի ամուր իմունիտետ ունի դիմագրավելու իր դեմ իրականացված արշավին։

 

Վարչապետը իր սովորական այո ու ոչ պատասխաններով կարողանում է շատ հեշտ խոսւափել տհաճ հարցերից։ Ինչը չի հաջողվում Սարգսյանին ի դեպ։ հիմա եթե համեմատեք թե ովքեր էին Վիգեն Սարգսյանի ըննդիմախոսները, եվ ովքեր՝ վարչապետինը,կարող ենք փաստել,որ վարչապետը միանշանակա այստեղ շահաշ դուրս եկավ,թե ընդդիմախոսների ծավալով թե բովանդակային բանավեճի առկայության առումներով։ Սակայն հաշվի առնելով,որ Վիգեն Սարգսյանին անխնա ճակատամարտ է հայտարարել նաև ԵԼՔ խմբակցությունը,ում ներկայացուցիչները քիչ թիվ չէին կազմում տարկետման իրավունքի դեմ պայքարի մասնակցիների մեջ, ապա պատկերը շատ ավելի ամբողջական է դառնում։

 

Քննադատել վիգեն Սարգսյանին,նշանակում է քննադատել Սերժ Սարգսյանին,իսկ Կարեն կարապետյանի դեպքում սլաքները ավելի շատ ուղղվում են Հայաստանի քաղաքական կյանքի վրա ազդեցություն ունեցող միանգամից մի քանի շերտերի վրա, ու առաջին հերթին ռուսասատանաբնկա գործարար Սամվել Կարապետյանին,ով հանդիսանում է Կարեն կարապետյանի հիմնական հենարանը այս մրցավազքում։ ՍԵրժ Սարգսյանը,ով այս պարագայում ստանձնել է յուրատեսակ արբիտրի դեր, չի շտապում առայժմ որևէ քայլ անել։ իրեն հատուկ զգուշավորությամբ,Սարգսյանը շարունակում է հետևել դեպքերի հետագա ընթացքին, եվ 2018 -ին ընդառաջ ընտրություն կանի այն թեկնածուի օգտին,ով ավելի շատ կդիմանա։ Պակաս կարևոր չէ իհարկե ԵԼՔ-ի հետ կապված իրավիճակը։ Այս դաշինքը ըստ էության սեփական օրկարգից ու քաղաքական որոշումներին մասնակցի լինելու լծակներից զրկված լինելով փորձում է ներիշխանական գզվռտոցների արդյունքում մնալ ջրի երեսին։ Վարչապետ- Ելք տանդեմի մասին խոսվում է իհարկե,հղում անելով նրա վրա,որ ԵԼք-ը փորձում է Վարչապետի ու Սերժ Սարգսյանի միջև տարաձայնությունները կուլիսներից բերել հանրային հարթակ։

 

Առայժմ այդ փորձերը հաջողությամբ չեն պսակվում,որովհետև հանրային կերպով դժգոհություն արտահայտելու պարագայում կարեն կարապետյանը լավ է հասկանում, թե ինչ կարող է պատահել։ Փոխարենը կուլիսներում բանակցելը երկուսին էլ ձեռնտու է, հետևաբար ԵԼՔ-ին մնում է բավարարվել առայժմ միայն մեկ բանով՝,շարունակել ջանք գործադրել Վարչապետին Սերժ սարգսյանի դեմ հանելու փորձերը։ Դե ինչ մնում է Վիգեն Սարգսյանին,ապա այստեղ իհարկե պետք է շատ լուրջ հետևություններ արվեն,որովհետև երբ վրիպում է վիգեն Սարգսյանը,դա նշանակում է որ վրիպում է նաև Սերժ Սարգսյանը։ Վերջինս իհարկե ծով համբերություն ունի և անպայմանորեն Վիգեն Սարգսյանին ռեաբիլիտացվելու շանս կտ,ամանավանդ,որ ազգ- բանակ հայացեկարագի մշակումը ամբողջովին ընկած է եղել Պաշտպանության նախարարի վրա,սակայն ինչպես ասում են, ամեն բան ինչպես ունի իր սկզիբը,ունի նաև իր ավարտը։