Ռուս մեծանուն գեղանկարիչ Միխաիլ Վռուբելի «Դևը և Հրեշտակը Թամարի հոգու հետ» գրաֆիկական աշխատանքը (Ռուսաստան, 1891) դեռևս 1995 թվականին գողացվել էր Հայաստանից և ամիսներ առաջ հայտնաբերվել: Ս.թ. մարտի 15-ին ՀՀ նախագահի Ռուսաստան պաշտոնական այցի շրջանակներում, որպես միջազգային համագործակցության և գործընկերության դրսևորում Ռուսաստանի բարձրագույն ղեկավարության կողմից կայացվեց որոշում մեծարժեք աշխատանքը Հայաստանի Հանրապետությանը վերադարձնելու մասին: Եվ ահա, Ռուսաստանում «Հայաստանի մշակութային օրերի» շրջանակներում արվեստի գործը վերադարձվեց Հայաստանին:
Կից նյութն՝ այստեղ