Ադրբեջանի ոչ պաշտոնական աղբյուրները հայտնում են, որ Սումգայիթ քաղաքի 17-րդ միկրոշրջանում անհայտ անձինք հարձակում են գործել թիվ 7 երթուղու և երկու այլ ավտոբուսների վրա։ Զոհերի և վիրավորների մասին տեղեություններ չկան։ Կատարվածի վերաբերյալ երկու վարկած է շրջանառվում՝ իսլամիստ ծայրահեղականներ և կրիմինալ «ռազբորկաներ»։
Ադրբեջանի գլխավոր դատախազությունն ու ոստիկանությունը հերքում են իսլամիստ ծայրահեղականների վարկածը՝ նշելով, որ ավտոբուսները ջարդվել են խուլիգանական դրդումներով..