Toyoda Gosei ընկերությունը, որը մասնագիտացվում է Toyota մեքենաների պլաստմասե մասերի արտադտության վրա, Տոկիոյում ներկայացրել է իր աննախադեպ Flesby II Concept ավտոմեքենան։ Մեքենայի յուրահատկությունը այն է, որ նա ամբողջովին պատրաստված է պլաստիկով ։

 

Դա արված է հետիոտներին առավելագույն պաշտպանություն ապահովելու համար։ Ինչպես պատմեց Toyoda Gosei պաշտոնական ներկայացուցիչը, մեքենան նախատեսվում է արտադրության հանել 2030 թվականին։ Կարևոր է նաև, որ Toyoda Gosei Flesby II Concept-ի արտադրության համար օգտագոծվել է e-rubber նյութը, որը հոսանքի ազդեցության տակ կարող է փոխել իր տեսքը։