Նախկին ֆուտբոլիստը իր կնոջը դանակի բազմաթիվ հարվածներ է հասցրել և ոստիկանների գալուն պես անմիջապես վազել դեպի բակ: Ըստ ամբողջ տնով մեկ տարածված հետքերի" 28 -ամյա Քերի Մակլանախանը վերջին ուժերով պայքարել է և փորձել դուրս պրծնել սեփական ամուսնու ձեռքերից:
46- ամյա Էնթոնին գրեթե կիսամեռ հոգնածությամբ ընկած էր բակում: Նրա հագուստն արյունոտ էր: Սկզբում ֆուտբոլիստը փորձել է վստահեցնել, թե իրենց վրա հարձակվեծ են, սակայն հետո" խոստովանել մեղքը: Պարզվել է, որ կինը ցանկանում էր լքել ամուսնուն, բայց սպասում էր նրա ապաքինման ավարտին:
Անցած ամիս ֆուտբոլիստը խնդիր է ունեցել առաջին ամուսնությունից ունեցած որդու առևանգման հետ կապված և, միայն վերջերս, դուրս եկել բանտից: Այս ամենը ևս ազդել է նրա հոգեկան կայունության վրա և սրել տարօրինակ պահվածքը, որ դրսևորվում էր խանդի տեսարանների հիման վրա: Երևի հենց այդ փաստն էլ հիմք էր դարձել սպանության: