Նայեցի երիտասարդական հավաքականի հանդիպումը: Սերբիայի հետ էին խաղում, ընտրական փուլում, սեփական հարկի տակ: Երկրորդ խաղակեսն եմ նայել: Մերոնց «բախտը բերեց» 0-1 հաշվով պարտվեցին:
Էն որ ասում են՝ մեկ դարպասանի խաղ, դա էր: Խուլ և խանիճաղանջ պաշտպանություն: Մեկ անգամ շանս ունեցան հաշիվը հավասարեցնելու, էն էլ մրցակցի դարպասապահը վատ չխաղաց: Ինչ որ է:
Ամբողջ խաղակեսի ընթացքում ես, էդ մի կիսադեպքը չհաշված, չնկատեցի որևէ մտածված, կազմակերպված ու արդյունավետ գործողություն մեր երիտասարդ ֆուտբոլիստների կողմից: Ու նման խաղերն են իրական պատկերացում տալիս: Էնպես որ՝ հայրենական ֆուտբոլի վաղվա օրն էլ առանձնապես լուսավոր չի երևում:
Ի՞նչ ասեմ, շատ ապրեն ՀՖՖ-ն և հրաժարական չտված Ռուբեն Հայրապետյանը: Կարևորը, որ Ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանն ասում է՝ ճիշտ ուղու վրա ենք:
Իհարկե՛, ճիշտ ուղու վրա ենք: Եվ այդ ուղին տանում է հավաքականների մակարդակով է՛լ Հայաստանում ֆուտբոլի ոչնչացում:
Մի խոսքով, զադորնովական ոճով ասած՝ հայկական ֆուտբոլի փրկության հույսը... բասկետբոլն է: