Գիտեք, որ հիմա պետությունը մինչև երեք տարեկան երեխա ունեցող մայրերին տալիս է ամսական 18.000 դրամ: Սա շարունակվելու է:
Բայց եթե մայրը մինչեւ երեխայի երկու տարին լրանալը ցանկանում է աշխատել և իր երեխային դայակն է խնամում (կարող է լինել տատը, մորաքույրը), ապա պետությունն առաջարկում է ամսական 18.000 դրամի փոխարեն համաֆինանսավորել դայակի աշխատավարձը, բայց ոչ ավելի քան 55.000 դրամի չափով:
Այսինքն, եթե դայակին մայրը վճարում է 100.000 դրամ, ապա պետությունը կտա այդ գումարի 55.000-ը, այսինքն՝ նվազագույն աշխատավարձը: Եթե դայակին վճարվում է նվազագույն աշխատավարձ (55.000 դրամ), ապա պետությունը կհամաֆինանսավորի դրա կեսը՝ 27.500:
Ի՞նչ կարծիքներ կան: