Մեծ փորձ ունեցող սերֆինգիստ 49-ամյա Ջոն Զիլլեսը Կալիֆոռնիայի ափերի մոտ հազիվ է մահից խուսափել սերֆինգով զբաղվելիս: Ափից հեռու հայտնվելով՝ Զիլլեսը հասկացել է, որ սեփական ուժերով հետ վերադառնալ արդեն չի ստացվի:
Սակայն Apple Watch Series 3-ը փրկել է սերֆինգիստի կյանքը: Զիլլեսը նշել է, որ լողալով ափ հասնել փորձելու ժամանակ ինքը հիշել է, որ գաջետը կարողանում է նաև զանգել:
Երեխաներին զանգահարելով և նախազգուշացնելով տեղի ունեցածի մասին՝ Զիլլեսը որդուն խնդրել է իրեն ուղարկել ԱՄՆ Ափային պահպանության հեռախոսահամարը: Սերֆինգիստը ոչ միայն զանգահարել է փրկարարներին, այլև նրանց է փոխանցել իր գտնվելու վայրի ստույգ կոորդինատները, հետո ժամանած փրկարարական ուղղաթիռը նրան հանել է ջրից: