Գեներալ ՄքՔրիստալին կհիշեք։ Աֆղանստանի ու Իրաքի պատերազմների հրամանատարն էր։ Նաև իր մասին ֆիլմ կա, կոչվում է «Պատերազմի Մեքենա», Բռեդ Փիթն է խաղում ու բավականին վատ ֆիլմ է։


Ահագին խոսեցինք մեր բանակաշինությունից, բանակային դիվանագիտությունից, ԱՄՆ դերից համաշխարհային անվտանգության ճարտարապետության մեջ, Թուրքիա-ԱՄՆ հարաբերություններից և այլն։


Չորս աստղ կրող գեներալը Թրամփին մերժել է՝ հրաժարվելով պաշպանության նախարարի պաշտոնից։ Ասում է լիքը անհամաձայնություն ունեմ հետը։ Բայց այնսպիսի հարգանքով էր խոսում իր երկրի նախագահի մասին, որ ուղղակի ցնցվել էի։ Խոսքս հիշեք, էս մարդը դեմոկրատ նախագահի օրոք Պենտագոնն ա ղեկավարելու։