ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅԱՆ ԴԻՄՈՒՄՆԵՐԻ ԸՆԹԱՑՔԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԾԱՆՈՒՑՄԱՆ ՆՈՐ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ
Այսուհետ ՀՀ քաղաքացիություն ստանալու և ՀՀ քաղաքացիությունը դադարեցնելու վերաբերյալ դիմումների ընթացքին անձը կարող է ծանոթանալ նաև էլեկտրոնային փոստի միջոցով, եթե դիմում հարցաթերթիկում նախօրոք լրացրել է այն։ Գործի ընթացքի վերաբերյալ ուղարկվում է 3 ծանուցում.
1. Երբ քաղաքացիության վերաբերյալ գործը մուտքագրվել է Անձնագրային և վիզաների վարչություն,
2.Երբ դիմումների վերաբերյալ եզրակացությունները ուղարկվում են ՀՀ Նախագահի աշխատակազմ,
3.Երբ ՀՀ Նախագահի հրամանագիրը ՀՀ քաղաքացիություն շնորհելու կամ դադարեցնելու վերաբերյալ, մուտքագրվում է Անձնագրային և վիզաների վարչություն։
___________________________________________________
Հիշեցնում ենք նաև, որ քաղաքացիության վերաբերյալ դիմումների ընթացքի վերաբերյալ անձը ծանուցվում է նաև բջջային հեռախոսահամարին ուղարկող հաղորդագրության միջոցով։
Բացի այդ, անձը դիմումների ընթացքին կարող է ծանոթանալ նաև ՀՀ ոստիկանության www.police.am կայքի համապատասխան բաժնում՝ մուտքագրելով իրեն տրված անհատական ծածկագիրը, ինչպես նաև ծննդյան տարին, օրը և ամիսը։