Սովորաբար, երբ մենք խոսում ենք անինքնավստահության մասին, մենք հաճախ նկատի ենք ունենում կանանց: Բանն այն է, որ կանայք իրենց պրոբլեմների մասին ավելի հաճախ են բարձրաձայնում, քան տղամարդիկ: Սակայն տղամարդիկ նույնպես ունեն իրենց վախերն ու ապրումները, որոնք ունակ են առաջ բերելու նույնիսկ հոգեբանական պրոբլեմներ: Իսկ ինչի՞ մասին են նրանք գերադասում լռել․․․
1. Ինչպիսի տեսք ունի մարմինը
Այս վախը հիմնականում վերագրվում է կանանց, թե ինչպես նրանք պետք է հագնվեն և զգան իրենց: Պարզվում է՝ տղամարդիկ նույնպես տառապում են դրանով: Նրանք, օրինակ, չեն ցանկանում լինել չափազանց նիհար կամ ունենալ «գարեջրային» որովայն: Եվ նրանք նույնպես ցանկանում են գրավիչ լինել կանանց համար և լավ տեսք ունենալ:
2. Փող
Սոցիալական ճնշումը ստիպում է տղամարդկանց մտածել, որ հենց իրենք են պարտավոր գումար բերել տուն: Նրանց ֆինանսական վիճակը շատ ցավոտ կետ է: Բացի դրանից՝ երկրների մեծամասնությունում ընդունված է, որ առաջին հանդիպմանը ընթրիքի համար վճարում է տղամարդը: Փողի հարցն ընդհանրապես նրանց դարձնում է խոցելի և անինքնավստահ:
3. Հասակ
Այո, դրանից նույնպես նրանք տառապում են, քանի որ գտնում են, որ դա այն հիմնական չափանիշներից է, որ գրավում է կանանց, չնայած դա բոլորովին այդպես չէ: Կարևոր չէ՝ բարձրահասակ եք, թե ցածրահասակ։ Սիրտ և հոգի. սա է հենց այն, որը հիմնականում կարևոր է հարաբերություններում:
4. Խանդ
Շատ տղամարդիկ կխանդեն իրենց զուգընկերուհուն ուրիշ տղամարդկանց հանդեպ, ով նրա հետ թեկուզ ուղղակի կզրուցի: Այդ պատճառով մի պատմեք ձեր ընտրյալին այն մասին, որ հանդիպել եք նախկին համադասարանցուն, համակուրսեցուն կամ կոլեգային: Այդ պահից սկսած՝ նա կսկսի շատ անհանգստանալ:
Շարունակությունն՝ այստեղ։