«Օտար լծերի ազդեցութիւնը մեր կարծածէն աւելի մեծ աւերածութիւններ է առաջացրել հայ հոգու մէջ»:


Այս միտքն ասել է Գարեգին Նժդեհը, վերջին հարյուրամյակի թերևս միակ պետական-քաղաքական գործիչը, ով նշանակալի հաջողությունների է հասել թե՛ Լեռնահայաստանում թե՛ Սփյուռքում։ Բայց, միևնույն է, մի որոշ ժամանակ հետո նա ստիպված է եղել արձանագրել, որ օտար լծերի ազդեցությունն իր կարծածից ավելի մեծ ավերածություններ է գործել հայ հոգու մեջ։


Իսկ մեր արդի քաղաքական գործիչնե՞րը․ նրանց մեջ կա՞ գոնե մեկը, ով փորձել է գնահատել, թե օտար լծերը ինչ ավերածություններ են առաջացրել հայ հոգու մեջ: Կարո՞ղ եք ցույց տալ գոնե մեկին։


Հիմա եթե հարցնեք մեր արդի ընդդիմադիր քաղաքական գործիչներին, թե ինչու՞ է մեր իրականությունն այսպիսին, ապա նրանք միաբերան ու մանկան անտեղյակությամբ կբացականչեն՝


- Մեղավորը ներկա իշխանություններն են։
Ու կշարեն տասնյակ ածականներ։
Իսկ ի՞նչ եղավ օտարի լծի առաջացրած ավերածությունը հայ հոգի վրա։ Չէ՞ որ այն ժամանակ, երբ այդ ավերածությունները խելամիտ մարդիկ նկատեցին, այսօրվա իշխանավորներից և ոչ մեկը դեռ չէր ծնվել։


Կործանարար տեղապտույտը կշարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ մեր աչքերը չեն բացվել․․․