Բնականաբար Սիրիայի հայտարարությունը պատրաստ դրված էր, գոնե ֆորմալ մի երկու բառ պետք է փոխանակեին, որ հայտարարությունն իրենց անունից հրապարակվեր։ Այդպես էլ արվեց։ Ոտքի վրա, 3-4 րոպե։

 


Այստեղ մի այլ ուշագրավ դետալ կա։ Թրամփը հայտարարել էր, որ իր ասիական այցի մեխը ԿԺԴՀ միջուկային ծրագիրն է լինելու։ Իսկ եթե Պուտինի հետ Թրամփը չի հանդիպում և այս խնդիրը չի քննարկում, նշանակում է այս հարցում Մոսկվայի օգնությունը իրեն պետք չէ։ Եվ հակառակ այս իրավիճակին, Պուտինի հետ «ոտքի վրա» հայտարարություն է ընդունում Սիրիայի մասով, ցույց տալով, որ աշխարհում միակ ընդհանուր մարտահրավերը, որ ռուսներն ու ամերիկացիները ունեն, դա Սիրիայում գործող Իսլամական պետությունն է։

 


ԱՄՆ-ն ու ՌԴ-ն ինչքան շատ ընդհանուր թշնամի ունենան՝ էդքան լավ, թե չէ իրար հետ են թշնամություն անում, արանքում մենք ենք տուժում։