Ադրբեջանցիները ահաբեկչության են գնում երկրի պետական դրոշով և վանկարկում են՝ «Ղարաբաղ»: «Իսլամական պետություն» խմբավորման շարքերում կռվող ադրբեջանցի երիտասարդները կրկին տեսանյութ են տարածել, որտեղ պարզ երևում է Ադրբեջանի դրոշը: Ահաբեկիչները դրոշը ձեռքներին քայլերթ են կատարում, որի ընթացքում վանկարկում են «Ղարաբաղ», այնուհետև նույն այդ դրոշի կողքին ռազմական հարցեր են քննարկում:
Մինչ Ադրբեջանի ղեկավարությունը փորձում է մեզ ներկայացնել, որպես ահաբեկիչ և օկուպանտ, այդ ընթացքում իրենց երիտասարդները տարբեր ճանապարհներով անդամակցում են ահաբեկչական խմբավորումենրին և տեսանյութերի օգնությամբ կոչ են անում բոլոր ադրբեջանցիներին միանալ իրենց խմբավորմանը:
«Իսլամական պետություն» խմբավորման ադրբեջանցի և թուրք անդամների զգալի մասը զոհվում են նաև Արցախում՝ դիվերսիոն հարձակումներ կատարելու ընթացքում: Վերջին անգամ դրանց ոհմակը ամբողջությամբ հողին հավասարեցվեց 2016 թվականի ապրիլին, երբ ադրբեջանական բանակին օգնության էին հասել վարձկան զորքերը, ահաբեկչական խմբավորումները և բանտերից ազատ արձակված մարդասպանները: Ահաբեկիչների մի մասն էլ ապաստան են գտնում Ադրբեջանի հանրապետությունում, որտեղից երկրի իշխանությունը հրաժարվում է նրանց հանձնել տարբեր ուժային կառույցներին:
Սակայն, երբ ադրբեջանցիները արդեն սեփական երկրի դրոշը ձեռքներին են ահաբեկչությամբ զբաղվում, ստացվում է, որ Ադրբեջանի իշխանությունը պաշտոնապես հաստատում է, որ համագործակցում է ահաբեկչական խմբավորման հետ ֆինանասավորելով և զինվորներ տրամադրելով:
Աշոտ Ասատրյան