Երբ 21-րդ դարում չեն դատապարտվում միակողմանի փակ սահմանները, Թուրքիան ստանում է այդ քաղաքականությունը շարունակելու լեգիտիմ իրավունքը:

Մեր հարևանն ակտիվորեն շարունակում է Իրանի հետ սահմանային պատի կառուցման աշխատանքները՝ դրանց ավարտը նախանշելով մինչև 2018-ի վերջ:

Հիշեցնենք, որ սա Թուրքիայի պարագայում ծանոթ ձեռագիր է, ամենաշատը՝ հայաստանցիներիս համար: Ավելին, որպես այդպիսին Հայաստանի հետ միակողմանիորեն սահմանների փակելն առաջին փորձն էր: Փորձ, որի մասին խոսեցինք, բարձրաձայնեցինք տարբեր մակարդակներում համաշխարհային ու տարածաշրջանային բոլոր հարթություններում, սակայն մնացինք անարձագանք:

Մինչդեռ դոմինոյի էֆեկտը բնականորեն աշխատեց նաև այս հարցում: Չի կանխարգելվում, ուրեմն կարելի է:

Այսպես եղավ Ցեղասպանության անպատիժ մնալու հետևանքով, այսպես է հիմա, այսպես կլինի ցանկացած հարցում !!!

Հ.Գ
նմանատիպ մեկ այլ պատ Թուրքիան արդեն կառուցել է Սիրիայի հետ սահմանին: Հայաստանի հետ սահմանին տեղադրել է տեսախցիկներ... պատը կարծես թե անխուսափելի է նաև այստեղ: