Թուրքիայի պաշտպանության նախարար Նուրեթին Ջանիկլին հայտարարել է,որ Անկարան Ռուսաստանից գնել է զենիթա-հրթիռային С-400 համակարգերը...«Այդ գործարքն ավարտված է...С-400 համակարգերը գնված են...»,-մեջբերում է Թուրքիայի պաշտպանության նախարարի խոսքերը Milliyet-ը...
Հիշեցնեմ,որ Անկարայի և Մոսկվայի միջև քննարկումները Թուրքիայի կողմից С-400 զենիթա-հրթիռային համակարգեր գնելու մասին առաջին անգամ տեղի էին ունեցել 2016 թ-ի դեկտեմբերին կայացած ռուս-թուրքական միջկառավարական հանձնաժողովի` ռազմատեխնիկական համագործակցության հարցերին նվիրված նիստին...
Վերջին շրջանում ՆԱՏՕ-ն իր դժգոհությունը հայտնեց Մոսկվայի և Անկարայի միջև այս գործարքի վերաբերյալ և սպառնաց իր անդամ Թուրքիային պատժամիջոցներով...
Սակայն,ինչպես երևում է,Բրյուսելի հետ հարաբերությունների վատթարացումը չկանգնեցրեց Էրդողանին ռուսների հետ այս համաձայնագրի կնքումից...
Ի դեպ,Թուրքիայի պաշտպանության նախարարն Արևմուտքից սպասվելիք դժգոհությունները և քննադատությունները մեղմելու նպատակով լրագրողներին նաև տեղեկացրել է,որ Անկարան շարունակելու է Eurosam ընկերության հետ աշխատել նոր նակաօդային պաշտանության համատեղ համակարգ ստեղծելու աշխատանքները...
Մեր ռազմավարական գործընկերը ոչ միայն զինում է Հայաստանի թշնամի Ադրբեջանին,այլև վերջինիս հովանավոր Թուրքիային,ով երբևիցե չի թաքցրել,որ С-400 համակարգերը մտադիր է տեղադրել երկրի արևելքում՝Արևմտյան Հասատանում՝ՀՀ-ի սահմանների մոտ...
Հ.Գ.Ստացվում է այնպես,որ Մոսկվան ժամանակակից զինտեխնիկա վաճառելով Անկարային,մեզ սպառնում է վերջինիս միջոցով և էլ ավելի է մեծացնում իր Հայաստանում տեղակայված 102-րդ ռազմաբազայի նշանակությունը մեզ համար...
Գագիկ Համբարյան