Լրագրող Լարիսա Փարեմուզյանն իր ֆեյսբուքյան էջում այս լուսանկարն է տեղադրել և գրել.
«Նոյեմբերի 5-ի ընտրությանը Օձունի համայնքի ղեկավարի թեկնածու Բարսեղ Այվազյանը ստացել է ընտրողների 1852 քվեներ:
Նա Օձունի խոշորացված համայնքի ղեկավար չի ընտրվել 33 ձայնի տարբերությամբ:
Բարսեղին հիմնականում ձայն են տվել Օձուն խոշորացված համայնքի մեջ մտնող Արևածագ, Մղարթ, Կարմիր Աղեկ, Արդվի, Հագվի, Ծաթեր գյուղերի ընտրողների մեծ մասը:
Օձունցիները ճանաչելով Օձունի նախկին գյուղապետ Մելիք Այվազյանի անմակարդակ որդուն՝ Բարսեղին չնչին քվեներ են տվել:
Բարսեղին հիմնականում ընտրել են մեր նշած գյուղերը: Իր պաշտոնավարման երկար տարիներին Բարսեղի հայրը ավերեց ու թալանեց ամբողջ Օձունը:
Նա յուրացրեց Ալավերդու լեռնամետալուրգիական կոմբինատի Օձունի կիսակառույց հիվանդանոցային համալիրի ամբողջ շինանյութը, Օձունի քոլեջը դարձրեց իր տունը: Այսօր նրա որդին՝ Բարսեղը Օձունի 50 հա պահուստային ընտիր վարելահողերը օգտագործում է որպես խոտհարքներ, այն դեպքում, երբ Օձունի երիտասարդ շատ ընտանիքներ վարելահողերի մեծ կարիք ունեն:
Բարսեղը հորից ժառանգություն է ստացել 100 կով, կաթի վերամշակման սեփական արտադրամաս, վերահսկում է Ալավերդի-Ստեփանավան ճանապարհի տրանսպորտը: Այսօր ես հանդիպեցի ընտրատարածքային հանձնաժողովին ուղղված վերահաշվարկի մասին Բարսեղի անգրագետ դիմումին:
Արևածագ, Ծաթեր, Կարմիր Աղեկ, Մղարթ, Արդվի, Հագվի գյուղերի Բարսեղին ընտրողներ, հիրավի Ձեր ճաշակով դուք արժանի եք ալաբաշին ու նրա անգրագետ որդուն»: