Ապրիլյան պատերազմի 4 օրերին ու դրանից հետո զինվորական համազգեստով Արցախ գնալը, տարբեր դիրքերում ու զինվորականների հետ նկարվելը, 1 գիշեր այնտեղ որևէ զորամասում անգամ քնելը (դե ... հարմար չէ մեկ օրում գնալ - վերադառնալը), զինվորի հետ հաց ուտելը, մի խոսքով՝ սելֆիդայիզմը մասնակցություն չէ, եթե մարտական գործողության կամ մարտական հերթապահության չեք մասնակցել։ Ապրեք, որ գնացել եք (եթե չեք վնասել կամ խանգարել), բայց մի՛ շահարկեք։