Իսրայելական Rafael պետական ռազմարդյունաբերական ընկերությունը հայտարարել է ժամանակակից ՀՀՊ համալիրներն արգելափակող, սրանց գործունեությունը խափանող համակարգերի մշակման մասին:
Խոսքը վերաբերում է ինքնաթիռների եռաստիճան պաշտպանության համակարգի ներդրմանը՝կազմված Sky Shield, Lite Shield և X-Guard բաղադրիչներից, որոնք լիովին խափանում են ՀՀՊ համակարգի աշխատանքը:
Rafael ընկերության հրապարակած գովազդային տեսանյութից կարելի է ենթադրել, որ նորաստեղծ համակարգը մշակվել է հատուկ ռուսական СА-1 Панцирь և С-400 Триумф ՀՀՊ համակարգերի ֆունկցիոնալ խափանման ուղղությամբ: