Ընդունված է համարել,որ Հայաստանը ընդօրինակում է զարգացած պետությունների փորձը։ Դա ինչ -որ տեղ սովորակն է,մյուս կողմից վկայում է հայկական ստեղծագործ մտքի հսկայական դեֆիցիտի մասին։ Սակայն դա խոսակցության առանձին թեմա,իսկ այժմ...
Ինչպես ասում են, մեկ -մեկ պատին կախված հրացանն է կրակում։ Ռուսաստանում սպասվում են նախագահական ընտրություններ։ Դրանք կայանալու են մարտ ամսին ու ընտրություններից գրեթե չորս ամիս առաջ դեռևս հայտնի չէ,արդյոք Ռուսաստանի գործող նախագահ Վլադիմիր Պուտինը մասնակցելու է ընտրություններին թե ոչ։ Ինքը Պուտինը առայժմ զերծ է մնում այդ հարցին պատասխանելուց։ Փոխարենը հայտնի է արդեն,որ այս ընտրությունները նման չեն լինելու իրենց ձևով ու բովանդակությամբ նախորդ ընտրություններին։ Նախկինում Ռուսաստանում կային թեկնածուներ,որոնք հերթապահ կերպով մասնակցում էին ընտրություններին՝ Գեննադի Զյուգանով, սերգեյ Միրոնով, Վալդիմիր Ժիրինովսկի։ Ընտրությունները անցնում էին գրեթե նույն սցենարով՝ տոկոսային չնչին հարաբերությամբ ու ոչ մի էական տարբերություն չէր լինում թեկնածուների հավաքած ձայների միջև։ Փոխարենը այս ընտրություններում մասնակցության հայտ արդեն ներկայարել են սկանդալային հաղորդավարուհի Քսենյա Սոբչակը, պոռնոդերասանուհի Ելենա Բերկովան, կանանց իրավունքների պաշտպան Եկատերինա Գորդոնը և այլն։ Այսպիսի ապաքաղաքական կամպանիա վաղուց չէր հավաքավել ընտրությունենրի շեմին ու շատ հնարավոր է ու Պուտինը պայքարի հենց նման թեկանածուների դեմ։ Իսկ ինչով է նման Հայաստանին..նրանով,որ փորձ է արվում ամեն կերպ ընտրությունների անդեպ հետաքրքրությունը նվազեցնել,հասցնել մինիմումի հասարակական ակնկալիքները,այդ դեպքում արդեն ավելի հեշտ է դառնում հաղթանակն տանելը իշխող ուժի համար,որովհետև մարդիկ վերջին պահին գնալով ընտրատեղամաս, իրենց հարց են տալիս,իսկ ում,եթե ոչ Պուտինին։ Բա հո պոռնոաստղին քաղաքական իշխանություն չենք տալու։ Անլրջացումը իր հետ բերում է որոշակի հեշտություն,սակայն միևնույն ժամանակ ինչպես հայաստանի դեպքում այն բթացնում է հանրային տրամադրությունները։ Դա լրիվ բավարար է ընտրություններում հաղթելու ու եղած դժգոհությունները զսպելու հարցում։ Այնպես չէ,որ լուրջ ընտրությունների դեպքում Պուտինը չէր հաղթելու,սակայն օրինակ հիմնական ընդդիմապոս Ալեքսեյ նավլանու գրանցմանյ պարագայում, նա ունենալու էր հստակ ընդդիմախոսների հսկայական բանակ,որոնց բողոքը նաև քաղաքականապես ձևակերպող էր լինելու։ այս պարագայում դա բացառվում է ու հենց սա է այսպիսի խայտաբղետ թեկնածուներին առկայության բացատրությունը։