Երբ «Զինծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նոր նախագծով ուսումնական տարկետման վերացումը կապում են գիտության զարգացման հետ և սկսում լուրջ-լուրջ, մտահոգ դատողություններ կատարել, ակամա զարմանում ես, թե այդ ինչ գիտության և գիտական լուրջ հետազոտությունների մասին է խոսքը՝ բացառությամբ, իհարկե, հատուկենտ տաղանդների, որոնք կստեղծեն, կհայտնագործեն նույնիսկ Սահարայի անապատներում կամ արկտիկական պայմաններում:


Եկեք ուսումնասիրենք՝ ովքեր են այդ «տաղանդավոր, տաղանդաշատ» թեկնածուական «ինկուբատորային» արդյունքները, ովքեր են, ում զավակները, ազգականները, ինչ «գիտական, կարևոր, արդիական, կիրառական» թեզեր են պաշտպանել կամ հայտնագործություններ կատարել, ինչ կիրառում և ներդրում ունեն իրական կյանքում, ինչ ճանաչում: Եվ ի վերջո, ովքեր են այդ տարկետումից օգտված ճնշող մեծամասնությունը…
Երևի բրիտանացի գիտնականներն այս մտահոգության շքահանդեսից խնդալուց մեռան…
Իսկ որ այդ «գիտության ծարավ» ուսանողների մի քանի հարյուր հոգանոց խումբը և դասադուլները ուղղորդված են, դրա երկրորդ կարծիքը չկա:


Եվ այս կամ այն երևույթներով հիացողների մասին…
Հերիք է հիանաք ծռաշեղված մարդասպաններով, օրինախախտ, հանցագործ պատանդառուներով, ուսանողական զարթոնքներով և ոչ կառուցողական, անկապ, ուղղորդվող ու քաղաքական կամ քաղաքացիական լուրջ հիմքեր չունեցող շարժումներով:
Իսկ այդ օրենքը, բանակի բարենորոգումները և երկրի անվտանգության ամրապնդման հետ կապված ցանկացած նախաձեռնություն և իրական աշխատանքներ մեզ օդի նման անհրաժեշտ են և առաջնային:

 

Ռոբերտ Մելքոնյան