Մագիստրոսական թեզն օտարալեզու աղբյուրներից թարգմանությունը չէ, տարաբնույթ աղբյուրներից copy-paste չէ, պլագիատը չէ, ինչ-որ մասնագետի կողմից փողով գրվածը չէ, այլ ինքնուրույն հետազոտական, վերլուծական և/կամ կիրառական նշանակության ավարտուն աշխատանք է, որն արտացոլում է տվյալ մասնագիտական ոլորտում ուսանողի ձեռք բերած գիտելիքները կիրառելու և ինքնուրույն ուսումնասիրություն կատարելու կարողությունները, ինչպես նաև գիտական խնդիրներ բարձրացնելու և նոր լուծումներ առաջադրելու հմտությունները։
Հ.Գ. Երևում է, որ սա ծաղկուն բիզնես է, նկարներում նայեք, թե քանի տարվա աշխատանքային փորձ ունեն փողով գրողները: Հիմա կարելի է հասկանալ այն դասախոսներին, ովքեր դեմ են տարկետման իրավունքի վերացմանը: Մարդկանց «հացից են կտրում»...
Ու պարզ չէ՞, թե ովքեր են շահառուները: Բնականաբար, այն անձինք, ովքեր ինքնուրույն գրել չեն կարող, բայց տարկետումով «գիտական գործունեությամբ» են զբաղվում... Դրա համար էլ, երբ անցնում են 27-ը՝ բանակից ազատվելու տարիքը, ոչ էլ զբաղվում են այդ մասնագիտությամբ:
Պետք է վերացնել այս խայտառակությունը: Քրեական գործեր պետք է հարուցել փողով այս գրողների նկատմամբ ու քննությամբ պարզել, թե տարկետումով բանակից ազատվածներից ո՞ւմ ու քանի՞ թեզ ու ատենախոսությունն են գրել տարիների ընթացքում: