Սիրելի երիտասարդներ, այսօր նշվում է Երիտասարդության համաշխարհային տոնը։ Շնորհավորում եմ ձեզ այս գեղեցիկ օրվա առթիվ։ Երիտասարդությունը գիտելիք, հմտություններ, կարողություններ ձեռք բերելու լավագույն շրջանն է։ Այս տարիներին են դրվում ապագայի ձեր հաջողությունների հիմքերը։

 

Ուստի մաղթանքս է՝ հնարավորինս շատ գիտելիքներ կուտակեք, կապեր հաստատեք, համախմբվեք գաղափարակիցներով, դրեք բարձր նպատակներ ու աշխատեք դրանք իրականություն դարձնելու ուղղությամբ։ Երբեք մի ընկրկեք դժվարությունների առջև, չկա անհաղթահարելի դժվարություն, եթե ունես հստակ ծրագրեր, լավ ընտրված թիմ ու մշակված քայլերի հաջորդականություն։

 


Մենք շատ ունենք նման երիտասարդներ, և վստահ եմ, որ այդ երիտասարդների թիվը տարեցտարի մեծանալու է, դառնալու է հզոր բանակ, որը շատ մոտ ապագայում հիմնովին փոխելու է մեր կյանքը' դարձնելով այն ավելի լավը։