Մեր ունեցած տեղեկությունների համաձայն,երեկ աշխատանքային օրվա ավարտին չդիմանալով Շիրակի պետհամալսարանի ռեկտոր Սահակ Մինասյանի կշտամբանքներին և վիրավորանքներին,սեփական դիմումի համաձայն հրաժարական է տվել ուսումնական գծով պրոռեկտոր Բագրատ Պողոսյանը,ով այս պաշտոնին էր նշանակվել 2017 թ-ի ապրիլին...
Տեղի ունեցավ այն,ինչին մենք սպասում էինք...Ռեկտոր Սահակ Մինասյանին պետք էր քավության նոխազ,որի վրա պետք է բարդեր իր իսկ կատարած հանցագործությունները և ապօրինությունները...Պարկեշտ և ոչ կոնֆլիկտային Բագրատ Պողոսյանը ամենահարմար թեկնածուն էր,որի վրա ռեկտոր Մինասյանը կփորձի բարդել ԿԳ նախարարի կողմից բարձրաձայնած 9-10 «թերությունները»...Սակայն ԲՈՒՀ-ում և հենց նույն նախարարն էլ գիտեն,որ այդ և շատ այլ ապօրինությունների հեղինակը հենց նույն ռեկտոր Սահակ Մինասյանն է...

 

Բագրատ Պողոսյանը միշտ աչքի է ընկել իր աշխատասիրությամբ և ի տարբերություն պարոն Մինասյանի և նրա շրջապատի,ովքեր բացարձակ պատկերացում չունեն,թե ինչ բան է ԲՈՒՀ-ական կրթությունը,բավական բանիմաց է և արհեստավարժ մասնագետ է ՝ 5 տարի զբաղեցնելով ուսումնամեթոդական վարչության պետի պաշտոնը...


Բագրատ Պողոսյանի հրաժարականը «մեղմելու» և աղմուկից խուսափելու համար ռեկտոր Մինասյանը վերջինիս նշանակել է Բնագիտամաթեմատիկական ֆակուլտետի դեկանի ժամանակավոր պաշտոնակատար,որի արդեն նախկին դեկանին էլ,ըստ լավատեղյակ աղբյուրների նշանակելու է Բագրատ Պողոսյանի փոխարեն պրոռեկտոր,միևնույն ժամանակ ստեղծելով նոր հաստիք՝փոխպրոռեկտորի ու այդ պաշտոնին նշանակելով իր յուրայիններից մեկին... Գիտենալով Սահակ Մինասյանի աշխատաոճը համոզված եմ,որ Պողոսյանը շատ երկար չի հանգրվանի դեկանի ԺՊ-ի պաշտոնում...Աղմուկից հետո ռեկտորը Բագրատ Պողոսյանին տարրական դուրս կշպրտի ԲՈՒՀ-ից...


Համալսարանում ստեղծված անառողջ մթնոլորտն այն աստիճանի է հասել,որ իմ ունեցած տեղեկությունների համաձայն,իր պաշտոնից ցանկանում է հրաժարվել նաև պրոռեկտոր Անահիտ Ֆարմանյանը,որի հետ հարաբերությունները միշտ լարվրած են եղել...Սակայն,ԲՈՒՀ-ում ասում են,որ նրան այդ քայլից դրդում է հրաժարվել նրա եղբայրը՝ԱԺ պատգամավոր Սամվել Ֆարմանյանը...


Հ.Գ.Հետաքրքիր է,ի՞նչ են մտածում երկրի իշխանությունները Շիրակի պետհամալսարանում ստեղծված իրավիճակի վերաբերյալ...Որքա՞ն պետք է շարունակվի այս ամենը...Քանի մարդու «գլուխ» պետք է տրորի ռեկտոր Մինասյանը,էլ ինչ ապօրինություններ և հանցագործություններ պետք է գործի ԿԳ նախարարի ընկերը...Պարոն Մինասյանի բեսպրեդելը և անօրինականությունները, ինչպես նաև ամբողջ ԲՈՒՀ-ի կոլեկտիվը խրոնիկ սթրեսային վիճակում պահելն ուղղակիորեն կազմաքանդում են համալսարանը և կաթվածահար անում ուսումնական պրոցեսը...500 միլիոն դրմա փոշիացնողը վստահ է,որ ինքն անպատժելի է...

 

Գագիկ Համբարյան