Լոս Անջելեսի քաղաքապետ Էրիկ Գարսեթին պլանավորում է այցելել Հայաստան եւ Արցախ։ Այցի ընթացքում նա մտադիր է քննարկել Հայաստանի եւ Լոս Անջելեսի միջեւ տնտեսական համագործակցության եւ մշակութային փոխանակման հնարավորությունները։ Այս մասին Գարսեթին հայտնել է ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի Արեւմտյան թեւի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ
Քաղաքապետն ու Հայ դատի հանձնախմբի ներկայացուցիչները քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր, ինչպես նաեւ մեծ հայկական համայնքի կապերը Լոս Անջելեսի իշխանությունների հետ։ Լինելով Լոս Անջելեսի խորհրդի անդամ՝ Գարսեթին 2005-ի աշնանն այցելել էր Հայաստան։