Եթե դու ծխախոտի մնացուկը քցում ես գետին, կամ ծխում ես սենյակում, ուր փոքր երեխաներ կան, բնության գրկում հավաքելով քո աղբը շպրտում ես գետը, մեքենա վարելիս ուշ ժամերին, ինչու չէ նաև ցերեկը՝ իջեցնում ես մեքենայի պատուհանները և դրան հավասարազոր բարձրացնում ես երաժշտության ձայնը, եթե դու պարտադիր խմում ես ծնողների կենացը, բայց ծնողիդ ամիսը մեկ էլ չես տեսնում, եթե դու քեզ համարում ես հայրենասեր, բայց արտասահմանցուն տեսնելուց լեզուդ թուլանում է և սկսում ես երկրիցդ բողոքել, եթե դու որպես իսկական հայ կողմ ես հայկական ընտանիքի ամրապնդմանը, բայց «օտպուսկ» կամ հանգստանալու գնալուց կնոջդ ու ընտանիքիդ չես տանում, որ բեռ չլինեն, եթե դու եկեղեցում թանկ մոմ ես առնում, որովհետև աստծուն շատ ես հավատում ու արագ գնում ես կազինո, քանի մոմդ չի հանգել, եթե դու գովաբանում ես մեկին, բայց իրա բացակայության ժամանակ իրեն առնվազն հավ ես անվանում, եթե...
սկզբունքորեն նույնիսկ բոլոր եթե-ների առկայության դեպքում դու իրավունք ունես ապրել այս երկրում, օգտվել երկրի բարիքներից և նույնիսկ ընտրելու իրավունքից, որովհետև դու որևէ օրենքի խախտում չես անում, միակ բանը որ դու իրավունք չունես՝ դա բողոքելն ա, այ որևէ բանից բողոքելու իրավունք դոււ չունես, որովհետև եթե մի օր մթնշաղին գնաս Նորավանք և լրիվ լռության պայմաններում նստես Նորավանքի մոտակայքում որևէ քարի և մի 15 րոպե փորձես կենտրոնանաս՝ լսելու համար Բնության ձայնը, մեղմ քամին ականջիդ կհացնի մի բառ՝ շատ ա, շատ ա, շատ ա...
Ու եթե դու չհասկանաս այդ բառի իմաստը, էդ ժամանակ քեզ օգնության կգա իմ այս ստատուսը, որը կվերծանի ՇԱՏ Ա բառի իմաստը՝ այ ախպեր ջա՛ն էն ինչ ունես, էդ էլ ա քեզ շատ: