«Ազատություն Թալիշստանին» գրությամբ պաստառ է հայտնվել Սանկտ Պետերբուրգի կենտրոնական պողոտաներից մեկում։ Պաստառի կենտրոնում Թալիշստանի դրոշն է, իսկ դրա երկու կողմերում՝ Ռուսաստանինը և Իրանինը։ Դեպքը մեծ դժգոհություն է հարուցել Ադրբեջանում։ Համարել են, որ դա սադրանք է՝ ուղղված Ադրբեջանի տարածքային ամբողջականության դեմ։
Տպավորություն է, որ Թեհրանում Իրանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպման ժամանակ հիմնական քննարկումների թեման եղել է ոչ թե այդ երկրների միջև տնտեսական հարաբերությունների զարգացումը, այլ Թալիշստանում անկախության հանրաքվե անցկացնելը։