Երկու օր է՝ հետևում եմ դասադուլավոր ուսանողներին: Որևէ մեկը թող չհամոզի, որ նրանց խնդիրը գիտություն զարգացնելն է, կամ գիտնական դառնալը: Բանակ չգնալով գիտնական չեն դառնում, ԲՈւՀ-ի տված վկայականներով էլ գիտություն չեն զարգացնում: Փոխարենը գիտենք, որ կրթական տարկետումն ընդամենը բանակից խուսափելու միջոց է: Իսկ եթե իրերն անվանենք իրենց անուններով՝ դասալքություն:

 

Ինչքան էլ կոպիտ հնչի՝ դասադուլավորների մեծ մասն իրականում դասալիքներ են: Իմ խորին համոզմամբ՝ այսօրվա խնդիրը մեկն է. դասալքություն երևույթը չպետք է դառնա քաղաքական կարիերայի արդյունավետ ռեսուրս: Ճիշտ 100 տարի առաջ դասալիքների, բանակից խուսափողների ու կռվից վախեցողների պատճառով Կարսն առանց մարտի հանձնվեց: Այսօր ևս երկընտրանքը մեկն է. կամ խուսափում ենք բանակից, կամ խուսափում ենք դասալքության պատճառով նոր Կարսեր հանձնելուց:

 

Վահագն Սարոյան