Չէի կարող չգրել 5500 հաստիք կրճատելու մասին: Օպտիմալացմանը անդրադրաձել եմ, իսկ հիմա այդ կրճատվող «ոչ լավագույնների»՝ ոչ ուսուցիչների, ոչ բժիշկներ մասին:
Իսկ ով է որոշելու, թե ո՞վ է լավը, ով ոչ...Ի՞նչ սկզբունքով...


Խիստ՝ շատ խիստ, կասկածում եմ օբյեկտիվությանը: Ինչպես աշխատանքի են ընդունում պրոտեկցիայով, ծանոթ-բարեկամներով, փողով, շահով, «բարտերով», այնպես էլ ոչ օբյեկտիվ կրճատելու են «ոչ ուսուցիչներին, որ բժիշկներին» և մյուսներին առհասարակ…Որոնք անտեր են…
Դե եթե այդպես է, սկսեք վերևներից՝ ոչ նախարարներից, ոչ տեղակալներից, ոչ վարչության պետերից և մյուսներից ու ոչ օպտիմալ կառուցվածքից…
Եվ ի վերջո աշխատատեղե՛ր ստեղծեք, լա՞վ…